Քաղաքական «զեբր» և դնովի կուրծք. Փաշինյանի ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնի կլոունադան

Եթե ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին կարելի է, ապա ինչո՞ւ հայ կատակերգու Հայկ Մարությանին չի կարելի։ Առավել ևս, որ Քանյեն և նրա կինը` Քիմ Քարդաշյանը, պատրաստվում են մտնել Սպիտակ տուն, իսկ Հայկը ձգտում է զբաղեցնել միայն Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Եվ ամեն դեպքում կատակերգական ժանրի արտիստի ինչի՞ն է պետք դա։ Իսկ եթե նրան պետք չէ, ապա ո՞ւմ և ինչո՞ւ։
Sputnik

Այն, որ ներկա իշխանություններին պետք է Հայկ Մարությանի տեսքով քաղաքապետ, պարզից էլ պարզ է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչու հատկապես նա։

Հարցից անցնենք երևակայության. ենթադրենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջարկվում է փորձառու կառավարիչ, որը հինգ մատի նման գիտի քաղաքային տնտեսությունը, ճանաչված և սիրված  է քաղաքի բնակիչների կողմից, կարողանում է պաշտպանել իր դիրքորոշումը և մեջքով շրջված է դեպի քաղաքականությունը, որպեսզի դեմքով լինի միայն ու միայն գործի կողմը։

Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ

Ահա այդ հիանալի քաղաքապետը քայլում է փողոցում, որը կառուցվել է անցած տարի «քրչի շուկայի» տեղը, ահա գնում է շինհրապարակ, որտեղ ավերակների մեջ վեր է հառնում քաղաքի համար նշանակալի ինչ–որ բան, մտնում է աշխղեկի սենյակ։ Սեղանին գծագրեր են, մակետ, սեղանի մոտ ինժեներներ են, տեխնիկական աշխատողներ, բրիգադավարներ և իրենց գործը իմացող այլ մարդիկ։ Քաղաքապետին զեկուցում են այդ ժամին գործերի վիճակի մասին։

Քաղաքապետը լսում է։ Այնուհետև հարցնում. ինչո՞ւ է մի տեղում ուշացնում և ժամանակացուցից հետ են մնում մյուս տեղում,  հա, խնդիրը կոմունիկացիաների հետ է, լավ, այդ դեպքում ձեռնամուխ ենք լինում ցանցերի մոնտաժին…

Եվ այդ ոգով այլ բաներ։

Հարց–պատասխան, հարց–պատասխան։ Անմիտները և դատարկաբաններն անելիք չունեն, նման քաղաքապետին չես կարող խաբել, ճարտար լեզվով չես համոզի և մեծ փողերով չես գնի։

Դուք այդ դերում տեսնո՞ւմ եք կատակերգու Մարությանին։ Դա նույնքան բարդ է, որքան պատկերացնելը, թե ինչպես է Ալեքսանդր Թամանյանը թավալ տալիս կրկեսում։

Յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի։ Գրիգորի Հասրաթյանը Երևան է եկել այն բանից հետո, երբ կարգի է բերել Լենինականը, իսկ դրանից առաջ աշխատել է նախագծային ինստիտուտում։

Էդուարդ Ավագյանը Երևանի քաղաքապետ է դարձել այն բանից հետո, երբ Աբովյանում կառուցել է բնակելի թաղամասեր, փողոցներ, իսկ մինչ այդ եղել է արդյունաբերական շինարարության նախարար։

Բախշյան. «Փաշինյանի հետ եկած երիտասարդները 3 ամսում ահավոր մեծամտացան»

Երևանի վերջին քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, դարձել է քաղաքագլուխ` իր մասին բարի անուն թողնելով Ավանում։

Առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը տնտեսագետ է, եղել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ, ընթացիկ տարօրինակ տարվա հուլիսի 9–ից քաղաքապետի պաշտոնակատար է։ Պարտականությունները կկատարի և կգնա։ Ո՞ւմ հետ կմնա քաղաքը։ Եթե Հայկոյի հետ, ապա ինչո՞ւ դա ծիծաղելի չէ։

Սկզբունքորեն կենգուրուին էլ կարելի է սովորեցնել մոտոցիկլետ քշել, բայց միայն եթե սովորեցնում է բանիմաց և փորձառու ուսուցիչը։ Իսկ եթե ո՞չ. իհարկե, կարելի է սովորել, բայց անհնար է դա անել առանց ոսկորները կոտրելու և մոտոցիկլետները փչացնելու։ Հետո էլ՝ եթե մենք կրկեսում չենք, ինչի՞ թանկարժեք մոտոցիկլետը վստահենք ինչ–որ պարկավորի։

Նախընտրական մարտեր Երևանում. ընդդիմախոսները բռնել են պատերազմի՞ ուղին

Այստեղ հեղինակը կարտահայտի վիճելի ենթադրություն, բայց այլ բան չի գտնում։

Ասել, որ երկիրը ղեկավարող թիմը հիացնում է որակավորմամբ, զարմացնում կառավարման արժեքավոր փորձով, հաջողակ է ինչ–որ կարևոր գործերում` էլ չասած քաղաքական–տնտեսական հեռատեսության մասին, չափազանցություն կլիներ։ Ուստի նման բան չենք ասի։

Պատկերացնենք, որ ինչ–որ տեղից,  ի ուրախություն երևանցիների և ի զարմանս իշխանությունների, հայտնվում է հրաշք–հրաշալի, բանիմաց  քաղաքապետ։ Նա ամեն ինչ կարողանում է և գիտի, հասկանում է` ինչու այսպես, այլ ոչ թե այնպես և թույլ չի տա համոզել իրեն գործել տրամաբանության և խղճի դեմ  և, ամենատարօրինակը, չի պատրաստվում քաղաքացիներին կիսել «սպիտակների» և «սևերի»։ Շոկոլադով կարկանդակ, այլ ոչ թե քաղաքապետ։

Եվ այդ դեպքում ինչպե՞ս կնայվեն նրանք, ովքեր դեռ շրջում են «Դուխով» գլխարկով։

Ոչ մի կերպ։

Նրանց պե՞տք է որ։