Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Նախկին ոստիկանապետի մասին նյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով ։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը։

178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, իսկ 309-րդ հոդվածի 1-ին մասում` պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին։

Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: