Քարահունջում հրդեհ է. գործին խառնվել են նաև զինվորականներն ու ոստիկանները

Հրշեջ-փրկարարներն ու գյուղի բնակիչները հերթապահություն են սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում, «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում բռնկած հրդեհի մասին ահազանգը 911 ծառայությունը ստացել է սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ և ծառեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել են 20 զինծառայող, ոստիկանության 5 աշխատակից և 10 գյուղի բնակիչ:

Հրշեջ-փրկարարներն ու գյուղի բնակիչները հերթապահություն են սահմանել: