Օլգա Բուզովան և Ելենա Լետուչայան Երևան գալու մտադրություն ունեն

Comedy Club–ի փառատոնն իր հետ կբերի ոչ միայն իր մասնակիցներին, այլև ռուսական շոու–բիզնեսի աստղերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մի քանի օր հետո Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել ռուսական էստրադայի աստղերին։ Նրանք բոլորը Հայաստան կգան Comedy Club-ին մասնակցելու, որը Երևանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15 և 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Comedy Club-ի աստղերը շուտով կլինեն Երևանում

Երևան կժամանեն Comedy Club-ի մասնակիցներն ու ռուսական էստրադայի աստղերը։ Մայրաքաղաքի փողոցներում հնարավոր կլինի տեսնել ոչ միայն Պավել Վոլյային, Տիմուր Բատրուտդինովին, Դեմիս Կարիբիդիասին, Անդրեյ Սկորոխոդինին, Միխայիլ Գալուստյանին, Ալեքսանդր Ռևային, Զուրաբ Մատուային, Անդրեյ Ավերինին, Մարինա Կրավեցին և Գարիկ Խարլամովին (և նույնիսկ Գարիկ Մարտիրոսյանին, որը բեմ դուրս կգա երկարատև բացակայությունից հետո), այլև Օլգա Բուզովային, Ելենա Լետուչայային, Արարատ Քեշյանին, Նատալյա Եփրիկյանին, DJ Smash-ին, երգիչ Թաթա Սիմոնյանին, դիզայներ Վահան Խաչատրյանին, ռեստորատոր Գայանե Բրեիովային և ուրիշների։

«Ուրախ եմ, որ սեպտեմբերին Հայաստան եմ այցելելու։ Թող որ ոչ մենահամերգով, այլ որպես ինձ հարազատ դարձած Comedy Club-ի հրավիրված անձ», — նշել է Օլգա Բուզովան։

Երգչուհին վստահ է, որ նկարահանումները կանցնեն ուրախ, թեթև և անկաշկանդ մթնոլորտում, և նա մի քանի ազատ ժամ կունենա Հանրապետության հրապարակում զբոսնելու, Կասկադը տեսնելու ու «անհավանական քաղաք» Երևանի մթնոլորտը զգալու համար։

Ռուս հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար և հեռուստապրոդյուսեր Ելենա Լետուչայան իր հերթին խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում այցելել Երևան, որի մասին միշտ հիացմունքով են խոսում իր ընկերները։

Հայ հումորիստներն այլևս թող ինձ չզանգեն. Գարիկ Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցը

«Լեռներ, արև և Comedy Club։ Կարծում եմ` սեպտեմբերյան հանգստյան օրերի համար հիանալի համադրություն է։ Վերջապես իմ փոքրիկ երազանքը կիրականանա։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ զբոսնելու քաղաքի գեղեցիկ փողոցներով և իհարկե, համտեսելու տեղի խոհանոցը», — նշել է հեռուստաաստղը։

DJ Smash-ը նույնպես գրել է Հայաստան գալու մասին։

«Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ է, համեղ և մտերմիկ։ Առավել ևս նման հիասքանչ ընկերակցությամբ։ Չգիտեմ` այս անգամ կհաջողվի հասնել ֆանտաստիկ Սևանա լիճ, սակայն եթե մտադիր եք ճանապարհորդել Հայաստանում, անպայման ներառեք այն ձեր ծրագրում», — խորհուրդ է տվել Անդրեյ Շիրմանը (երաժշտական պրոդյուսերի իսկական անունը)։

Միջոցառման գործընկերներն են «Ֆորա բանկը», «ՌԻՈ» զվարճանքների կենտրոնի միջազգային ցանցը և «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։

Հանդիսատեսը հատուկ թողարկումները կարող է դիտել այս աշնանը ՏՆՏ հեռուստաընկերության եթերում։