Փաշինյանը Սարգսյանի փոխարեն ցանկանում է տեսնել Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»

Փաշինյանը օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմել է Փաշինյանի մամուլի խոսնակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: Ի վերջո, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ»,-գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանին, որը նշել է. «Անհասկանալի շրջանակներից շրջանառության մեջ դրված լուրերը չեմ մեկնաբանում»։