ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Որոշ տեղեկություններով` հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով և հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել»,- նշված է թերթում։
Պարբերականը հիշեցնում է, որ ՀՔԾ վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրահամյանը, որին պատկանող տարածքում հայտնաբերվել են ռազմամթերք և հրազեն»: