ՀԿԵ–ի գործը քննարկել ենք Մոսկվայի հետ, այստեղ որևէ քաղաքականություն չկա. նախարար

Электричка ЗАО Южно-Кавказская железная дорога
Հայաստանի քննիչներին հուզող հարց քննարկել են նաև Մոսկվայի հետ։ Կողմերն ուզում են հասկանալ, թե որքանով են ճիշտ Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» գործի հետաքննության հարցում քաղաքականություն չկա և չի կարող լինել։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նրա խոսքով` հետաքննությունը ՀԿԵ աշխատանքը Հայաստանում դադարեցնելու որևէ նպատակ չունի։ Պետք է միայն պարզել, թե ընկերությունը որքան արդյունավետ է ծախսում գումարները։

«Իհարկե, մենք չենք կարող միջամտել Հարավկովկասյան երկաթուղու ֆինանսական հարցերին։ Սակայն կոնցեսիայի մասին պայմանագրի համաձայն` կարող ենք ստուգել ֆինանսական հոսքերը։ Այժմ նման ստուգում է իրականացվում, ուրիշ ոչինչ», — ասաց նախարարը։

Նախարարն այդ հարցը քննարկել է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Երկու կողմն էլ ուզում են հասկանալ, թե քննության տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն վճարված հարկերի հետ կապված ստուգումներ է իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղում»։ Սակայն խախտումների մասին եզրակացություններ դեռ չեն հրապարակվել։

«ՀԿԵ»-ն («Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն) Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է։