ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Թոմաս Գրիմինգերը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերը սեպտեմբերի 4-ին կժամանի Երևան: Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության twitter-յան միկրոբլոգում։

Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։