ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Էրիկ Ա. և 17-ամյա Ալեն Ի.-ն։
Նրանք պարզել են նաև, որ նշված վայրում Էրիկ Ա.-ի և Ալեն Ի.-ի հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան անունով անձը, ում ամբողջական տվյալները պարզվում են և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։