Հայտնի են Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերի անունները

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 10–ին։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 21–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի են Երևանի ավագանում սեպտեմբերի 23–ին կայանալիք ընտրությանը մասնակցող կուսակցություններն ու դաշինքները։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցեց Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի ցուցակները: 

Այսպիսով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու ընտրությանը կմասնակցեն հետևյալ 8 կուսակցությունը և կուսակցությունների 4 դաշինքը:

  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • Ժառանգություն կուսակցություն
  • «Լույս» կուսակցությունների դաշինք
  • «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք
  • Բարգավաճ Հայաստան կուսակցություն
  • «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
  • Երկիր Ծիրանի կուսակցություն
  • Ժողովրդական Ուղի կուսակցություն
  • «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
  • Օրինաց Երկիր կուսակցություն
  • Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
  • «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ 3 առանձին թեկնածուի չեն գրանցել՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրներով: Իսկ Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, հետ էր վերցրել նախօրոք տված ընտրության մասնակցության հայտը:

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրության պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը սեպտեմբերի 10-21-ն է: