Սեպտեմբերը սթրեսներ չի սիրում. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները

Շաբաթվա սկզբում տեղումներ չեն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ամռան իներցիան որոշ ժամանակ կխանգարի աշնանը ամբողջությամբ մտնել դերի մեջ: Թեև երևանյան սեպտեմբերը միշտ էլ շատ չի տարբերվել օգոստոսից:

Ինչպես տեղեկացնում են  ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունից»՝ Երևանում օրն սկսվել է +17-ից, ցերեկը կբարձրանա մինչև +32, երեկոյան նորից կիջնի:

Գիշերը ջերմաչափի սնդիկի սյունը կհանգրվանի +18 —ից +20-ի արանքում:

Օդերևութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ, իսկ մենք մաղթում ենք շաբաթվա բարի սկիզբ: