Դավթաշենում երթևեկության փոփոխություն կլինի

Փոփոխությունը կապված է Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում երթևեկության փոփոխություն կլինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով:

Քաղաքապետարանը հայտնում է, որ փոփոխությունը կապված է Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ։