Թմբլիկ աղջկա հիասքանչ պարը նոր «վիրուս» է դարձել. տեսանյութ

Մանկական ինքնագործունեությունը, անկեղծ ասած, ոչ միշտ է տպավորիչ լինում. մեծահասակների բեմադրած ոչ համոզիչ համարներ, էմոցիաների բացակայություն, դժբախտ երեխաների տխուր և դատապարտված դեմքեր։ Սակայն այս տեսությունն ամբողջությամբ հերքում է Հյուսիսային Կարոլինայում ապրող թմբլիկ աղջիկն իր անհավանական պարով։
Sputnik

Տեսանյութը գերել է սոցցանցերի միլիոնավոր օգտատերերի սրտերը։ Վեց տարեկան Ջոաննա Կոլոնը (մեջտեղում) երկու ընկերուհիների հետ պարում է Արետա Ֆրանկլինի երաժշտության ներքո։

Նրա ծիծաղելի շարժումները, խարիզմատիկ ու գրավիչ անմիջականությունը հիացրել է ոչ միայն իրական, այլև վիրտուալ հանդիսատեսին։

Տեսահոլովակն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դիտել են 16 մլն անգամ։