«Սոսե» միջազգային կինոփառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 742 հեղինակ

Այս տարի «Սոսեի» ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում, Ղափանում, տարեցտարի ավելանում են մարզերի ընդգրկվածությունը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 39 երկիր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)։

Այս մասին տեղեկացնում են «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի լրատվության հետ կապերի բաժնից։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի անցկացման օրն արդեն հայտնի է

Եթե տարիներ առաջ այս կինոփառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու ցանկություն է ունեցել 742 հեղինակ, բայց մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։

«Ուրախալի է նշել, որ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում գործող ֆիլմարտադրողներ։ Մեզ համար դա, իհարկե, այս տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է, բայց պիտի խոստովանեմ, որ դա նաև «դժվարացրել է» մեր աշխատանքը։ Մեր նախնական ընտրական հանձնախումբը կանգնած էր շատ պատասխանատու և բարդ ընտրության առաջ՝ լավագույններից ընտրել լավագույնը»,- ասել է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոններին մասնակցած և մրցանակների արժանացած  ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր Իգոր Պոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավրի»՝ գլխավոր մրցանակներին, Եվրասիա միջազգային կինոփառատոնի՝ ժյուրիի հատուկ մրցանակին, նաև ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Սելին Դյուվոյի «Մեծ վիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

«Իսկ ես պատրաստվել էի»․ ուրախ Դարեն Արանոֆսկին ջրել է «Ոսկե ծիրանի» հյուրերին

Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ),  «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը կարևոր առանձնահատկություններից մեկը համարում է այն, որ ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում․ «Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում  դիտել մեր փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսեի» ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում, Ղափանում, տարեցտարի ավելանում են մարզերի ընդգրկվածությունը»։

Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Արտամրցութային ծրագրում կներկայացվեն նաև Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի վերջին և կտևի մոտ երկու ամիս։