Տոկիոն կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Ճապոնիա

Ծագող արևի երկրի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կմեկնեն Ճապոնիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ճապոնիան որոշել է Հայաստանի քաղաքացիների համար հեշտացնել վիզային ռեժիմի պայմանները։ Այս մասին Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասաց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն։

Совместная пресс-конференция глав МИД Армении и Японии Зограба Мнацаканяна и Таро Коно (3 сентября 2018). Еревaн

Կոնոն պաշտոնական այցով Հայաստան է եկել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։

«Ինձ համար պատիվ է նոր կարգավիճակով առաջին անգամ լինել Հայաստանում։ Ճապոնիան ընդգծում է մեզ համար բարեկամական երկրի` Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը», — ասաց Կոնոն։

Նրա խոսքով` Ճապոնիան կհամագործակցի Հայաստանի հետ երիտասարդ դիվանագետներ, փաստաբաններ, հատկապես այնպիսի մասնագետներ նախապատրաստելու շրջանակում, որոնք մասնակցում են պետականաշինության և ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու գործին։

«Ճապոնիան որոշել է հեշտացնել վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար` երկու ժողովուրդների միջև շփումը հեշտացնելու նպատակով», — ասաց Կանոն։

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն նորարական տեխնոլոգիաների ոլորտում։

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը հայտնեց, որ Տոկիոն պատրաստ է տարածաշրջանային ծրագրերում Հայաստանին օգնել «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում, որի նպատակն է զարգացնել մարդկային ռեսուրսները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները, բարելավել բիզնեսի պայմանները։