Արցախում ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

Ի՞նչ վիճակում է սելֆիի պատճառով Գյումրիում տանիքից ընկած տղան

Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: