Նարեկ Սահակյան
© Sputnik
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմանում ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Գնդակոծումը տևել է 10-15 րոպե։
Նարեկ Սահակյանի խոսքով` եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն։ Միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկել, և ամբողջ գիշերվա ընթացքում այդ տարածքն այրվել է։
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, տուժածներ և ավերածություններ չկան»,- ասաց գյուղապետը։
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ Բաղանիսում կրակոցներ էին հնչել ապրիլի 9-ին։