Վլադիմիր Բեգիյանի ընտանիքը փոխհատուցում կստանա

Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգիյանը փրկարարներին օգնել է տարհանել ուղևորներին։ Սակայն անձամբ դուրս գալ նրան չի հաջողվել. սրտի կաթված է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik.  Սոչիի միջազգային օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանի ընտանիքը փոխհատուցում կստանա։

Բեգինյանի սիրտը չի դիմացել․ Սոչիի օդանավակայանի աշխատակիցը մահացել է մարդկանց փրկելիս

Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մոսկվայից Սոչի ուղևորվող Utair  ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել գետն ու հրդեհվել։ Միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, երեքը երեխաներ են։ Բեգիյանն առաջինն է հասել  դեպքի վայր, օգնել է ուղևորների տարհանումը և համակարգել էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը։

«Որոշում է կայացվել գումարային փոխհատուցում վճարել։ Փոխհատուցումը բաղկացած կլինի կոլեկտիվ պայմանագրի, արտակարգ դեպքի ապահովագրման և տարեկան աշխատավարձի չափից ստացվող վճարումներից։ Ձեռնարկությունը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Բեգիյանի բարեկամներին և հարազատներին», – հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդաԿուբան»–ը։

Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատում էր ավելի քան 33 տարի՝ 1985 թվականի մայիսից։ Աշխատանքի ընթացքում աճել էր դիսպետչերի պաշտոնից մինչև ղեկավար, պարգևատրվել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարության շնորհակալագրով, «օդային տրանսպորտի գերազանցիկ» կրծքանշանով։