Օլիմպիայի օլիմպիական հաջողությունները. ինչպե՞ս Ուիլյամսն ու Օհանյանը դստերն աստղ դարձրին

Նախկին առաջին ռակետը դստեր ծննդյան օրվան ընդառաջ ձեռքերը ծալած չէր նստել։ Սերենա Ուիլյամսը աղջկա համար սոցցանցում առանձին էջ է բացել, որտեղ տեղադրում է նրա լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik.  Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը տոնում է դստեր` Օլիմպիայի ծննդյան տոնը։ Աղջկան նա արքայադուստր է անվանում։

«Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրը, կյանքը մեկընդմիշտ փոխվեց», – գրել է Օհանյանը` Instagram–ում տեղադրելով դստեր լուսանկարը։ Սեպտեմբերի 1-ին նա 1 տարեկան դարձավ։

 

Նշենք, որ նախկին առաջին ռակետը ևս դստեր ծննդյան օրվան ընդառաջ ձեռքերը ծալած չի նստել։ Սերենա Ուիլյամսը  դստեր համար սոցցանցում առանձին էջ է բացել, որտեղ տեղադրում է նրա լուսանկարները։

Թենիսիստուհին հաճախ է դստեր մասին խոսում հարցազրույցներում, կարևոր մրցաշարերից առաջ և հետո, պատմում է այն դժվարությունների մասին, որոնց բախվում է մայր լինելով։

 

Այսպես, օրինակ, վերջերս Սերենա Ուիլյամսը օգտատերերին պատմել էր իր մայրական փորձից մի տխուր պատմության մասին. «Երեխաները սանձում են մեզ։ Օրեր առաջ, տուն մեկնելիս, Օլիմպիան անդադար այսուայնկողմ էր գնում օդանավի միջանցքով, իսկ երբ ես նրան ստիպեցի հանգիստ նստել, նա փսխեց ինձ վրա։ Կուզեի լսել ձեր պատմությունները. նույնիսկ իմ դեպքի նման։ Գրեք և #ThisMama հեշթեգը տեղադրեք»։

Այդպիսով Սերենան նոր ֆլեշ-մոբ գործարկեց և ամբողջ աշխարհի մայրերից մի շարք խոստովանություններ ստացավ։