Զբոսաշրջիկների համար խնդիր են դարձել շատ ծանր «հուշաքարերը»

Ամուսինները Սարդինիայից մեկնելիս որոշել են որպես հուշանվերներ իրենց հետ տանել 30 կգ քարեր. սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց Օլբիայի նավահանգստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik.  Իտալիայում հանգստանալուց հետո ամուսնական զույգը մտադիր էր իր հետ ավտոմեքենայով որպես հուշանվեր լողափից 30 կգ քար տուն տանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ զույգն ուզում էր լքել Սարդինիան՝ տանելով իր հետ հուշանվերը, սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է Օլբիայի նավահանգստում։ Զբոսաշրջիկներին դուրս են բերել լաստանավից, և առգրավվել են պլաստիկ տոպրակների մեջ փաթեթավորած և ավտոմեքենայի նստատեղերի արանքում դասավորած «գողացած» քարերը։

Զբոսաշրջիկներին տուգանեցին 900 եվրոյի չափով։ Քարերը լողափ կվերադարձնեն։