Քրիստինա Կարապետյանը խենթացրել է երկրպագուներին. ո՞րն է նրա գաղտնիքը

Ասիական խաղերի հանդիսատեսը չի կարողանում մոռանալ ղազախստանցի վոլեյբոլիստ Քրիստինա Կարապետյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik.Ղազախստանցի մարզիկ Քրիստինա Կարապետյանը հիացրել է Ինդոնեզիայում անցկացվող Ասիական խաղերի հանդիսատեսին։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Ինդոնեզական Tribun Jateng պարբերականն ուշադրություն է դարձրել Կարապետյանի հիանալի ժպիտին։

Ղազախստանի վոլեյբոլի կանանց հավաքականը, որի կազմում ներկայանում է Կարապետյանը, Ասիական խաղերում հաղթել է Հնդկաստանի թիմին ու մրցել Չինաստանի հավաքականի հետ։ Հենց չինացի մարզիկների հետ հանդիպման ժամանակ է Քրիստինան ցնցող ժպիտ նվիրել հանդիսատեսին։ Վոլեյբոլի բոլոր երկրպագուները չեն կարողացել մոռանալ այդ ժպիտը։

Այսպիսով աղջիկը գրավել է մեկ այլ ղազախ աղջկա՝ Սաբինա Ալտինբեկովայի տեղը, որին մինչ այս «ամենասիրունիկ մարզիկ» էին համարում։

«Երկրպագուները չեն տխրում, որ Սաբինա Ալտինբեկովան չի մասնակցում Ասիական խաղերին, Քրիստինա Կարապետյանը պակաս գեղեցիկ չէ», — գրում է ինդոնեզական պարբերականը։

Միաժամանակ պետք է նշել, որ Քրիստինա Կարապետյանը հայ չէ, թեև հայերի շրջանում տարածված անուն-ազգանուն ունի։ «Вконтакте» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում աղջիկը գրել է, որ ինքն է իր համար այդ ազգանունն ընտրել, որովհետև իրեն շատ է դուր եկել` ինչպես է այն «հնչում»։