«Սիրում եմ Հայաստանը». Ժան-Կլոդ Վան Դամը Թուրքիա մեկնելիս տեսանկարվել է հայուհու հետ

Ժան-Կլոդ Վան Դամը Facebook սոցցանցի իր էջի ուղիղ եթերում ողջունել է Հայաստանին՝ Թուրքիա մեկնելիս։
Sputnik

Ֆրանսիայից Թուրքիա մեկնող հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը մի քանի տեսագրություն է հրապարակել օդանավակայանից Facebook սոցցանցի իր էջում։ Տեսաձայնագրություններից մեկում Վան Դամը duty-free աշխատող հայուհի Արաքսի հետ է և այն նվիրված է Հայաստանին։

«Արաքսիան է Հայաստանից։ Սիրում եմ Հայաստանը», – տեսագրությունն այսպես է սկսվում։ Այնուհետև դերասանը հարցնում է օդանավակայանի աշխատակցուհուն, արդյոք ճանաչում է նա Շառլ Ազնավուրին, ինչին, հայուհին բնականաբար, դրական է պատասխանում։

«Ազնավուրն իմ լավ ընկերն է։ Շառլ Ազնավուրյան», – ավելացնում է Կլոդը, նշելով, որ շատ է սիրում շանսոնյեին։

Դերասանը կատակով նշում է, որ կողքին կանգնած աղջիկն իր թիկնապահն է։ Միևնույն ժամանակ ջերմ ողջույն հղում Հայաստանին։

Կլոդը ինքնաթիռ նստելուց առաջ մի քանի տեսագրություն է արել, ընդ որում մեկը` հենց օդանավում, օդաչուի խցիկում։ Նա հայտնել է, որ Թուրքիա մեկնում գործերով։