Հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանը. Սիրիայում կրկի՞ն թեժանում է

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Իսրայելի ՌՕՈւ–ն հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ավիաբազային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik. Դամասկոսի արվարձանը հրթիռակոծվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի հատուկ ծառայությունների աղբյուրին։

Սեպտեմբերի 1 լույս 2-ի գիշերը հայտնի է դարձել, որ սիրիական ավիաբազայի մոտ Դամասկոսի մերձակայքում պայթյուններ են տեղի ունեցել։ Որոշ տվյալների համաձայն` հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաքից դեպի արևմուտք գտնվող Մեզզե շրջանի ավիաբազան։

Սիրիայում ծառայող ռուսական զորախմբում կարող են հայ բժիշկներ ու սակրավորներ հայտնվել

Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, Դամասկոսի «Մեզզե» ռազմական օդանավակայանին հարվածներ չեն հասցվել, սակայն հրթիռակոծության հետևանքով պայթյուններ են գրանցվել օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմամթերքի պահեստներում։ Աղբյուրը նշել է, որ Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարվածները։

Times of Israel թերթի տվյալներով, հարվածներն իսրայելական ինքնաթիռներ են հասցրել։