Գյումրիում ուսանողի կախվելու փաստով հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբերի 1-ին Գյուրիի քաղաքի տներից մեկում 17-ամյա պատանուն կախված են գտել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17–ամյա պատանու  կախված դի:

Ճապոնիայում ու Ռուսաստանի արևելքում հզոր փոթորիկ է սպասվում. տեսանյութ

Մահացած 17-ամյա տղան սովորում էր Գյումրու թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում:

Տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 110  հադվածի հատկանիշներով (քաղաքացուն ինքնասպանության հասցնելը): Այս  մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու՝  այդ թվում նաև նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: