ՌԴ-ի հետ С-400–ի գործարք ենք կնքել. որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու. Էրդողան

Թուրքիան որևէ մեկից թույլտվություն չի խնդրելու С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում կայացած բիզնես–ֆորումի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Ռուսաստանի հետ С-400–ի վերաբերյալ գործարք ենք կնքել։ Ոմանց դա մտահոգում է։ Կներեք, սակայն մենք որևէ մեկից թույլտվություն չենք հարցնելու», – ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը հույս ունի ԶՀՀ ստանալ մոտ ժամանակներում՝ անկախ ԱՄՆ ճնշումների։

Սարսափելի «անակնկալ» Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար

Նշենք, որ երկու երկրների միջև վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի դեկտեմբերին։ Անկարան С-400 երկու մարտկոց կգնի և ինքնուրույն կսպասարկի դրանք։

ԱՄՆ–ն և  ՆԱՏՕ–ի արևմտյան գործընկերները բազմիցս մեղադրել են Թուրքիային այդ գործարքի համար։ Հայտնում էին, որ ամերիկացի կոնգրեսականները մտադիր են կասեցնել F-35 մատակարարումները թուրք գործընկերներին` կապված С-400 վերաբերյալ  Անկարայի ծրագրերի հետ։

Ռուսաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ–ի հետ երկխոսության այլընտրանք չեն. Չավուշօղլու

С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության նորագույն հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ է։ Նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ, այդ թվում՝ միջին գործողության շառավղով հրթիռների ոչնչացման համար, ինչպես նաև կիրառվում է ցամաքային օբյեկտների դեմ։ С-400-ի հեռավորությունը 400 կիլոմետրի է հասնում, այն կարող է ոչնչացնել մինչև 30 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախներ: С-400 «Տրիումֆը» համալրել է ռուսական բանակի սպառազինությունը 2007 թվականին: