Քանի օր կխուսափե՞նք աշնանային անձրևից. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի կանխատեսումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանը կխուսափի անձրևից։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 2-6-ը հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի, սակայն օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Նշված ժամանակահատվածում անձրև չի տեղա նաև Երևանում։

Այսօր` սեպտեմբերի 2-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 30-32, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։