Արտակարգ դեպք Սոչիում․ վայրէջքի ժամանակ այրվել է Boeing 737 ինքնաթիռը. տեսանյութ

Սոչիում վայրէջքի ժամանակ Boeing 737 ինքնաթիռում կրակ է բռնկել։ Տուժածների թիվը հասել է 18-ի։ Եվս մեկ մարդ մահացել է․ օդանավակայանի աշխատակիցը սրտի կաթված է տացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայից Սոչի ուղևորվող Boeing 737-800 ինքնաթիռը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է ընկել թռիչքուղուց ու գլորվել դեպի գետը, ինչի հետևանքով վնասվել են շասսիի կանգնակներն ու թևը, նաև ձախ շարժիչն է այրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թևով վնասել է պարիսպն ու հրդեհվել։ Բոլոր ուղևորներին (166 մարդ) ու անձնակազմի անդամներին տարհանել են։

«UT579 չվերթով Մոսկվա —Սոչի ուղևորվող VQ-ՎԼ համարի Boeing 737-800 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։ Ինքնաթիռը գլորվել է գետը, ինչի հետևանքով վնասվել են շասսիի կանգնակներն ու թևը, ձախ շարժիչը հրդեհվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարական աշխատանքների ժամանակ մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը, հավանաբար` արտի կաթվածից։

Տվյալ պահին նշվում է, որ տուժել են 18 մարդ, երեքը երեխաներ են։ Ռուսաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ զոհեր չկան։

112 տելեգրամ-ալիքի տվյալներով՝ միջադեպի նախնական պատճառը եղանակային բարդ պայմաններն են։ «Գիշերվա ժամը 12-ից 3-ը օդանավակայանի տարածքում հորդառատ անձրև է տեղացել։ Թռիչքուղին ողողվել է ջրով, օդաչուն պարզապես չի կարողացել արգելակել թռիչքուղու սահմաններում ու բախվել է պատվարին», — գրում է 112-ը։