Բեգինյանի սիրտը չի դիմացել․ Սոչիի օդանավակայանի աշխատակիցը մահացել է մարդկանց փրկելիս

Սոչիի օդանավակայանի աշխատակիցներից մեկը մահացել է փրկարարական աշխատանքների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Սոչիում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով մահացած միակ մարդը օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգինյանն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սոչիի օդանավակայանի համալիրային հերթափոխության ղեկավար Վլադիմիր Բեգինյանը մահացել է Boeing 737-800 ինքնաթիռի վթարի վայրում», — հեռուստաընկերությանը հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։

Սեպտեմբերի մեկի գիշերը Boeing 737-800 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու հրդեհվել։ Օդանավակայանի աշխատակիցը, որը մահացել է սրտի կաթվածից, առաջինն է դեպքի վայր հասել ու օգնել տարհանել ուղևորներին։