Սիրիայում ծառայող ռուսական զորախմբում կարող են հայ բժիշկներ ու սակրավորներ հայտնվել

Հնարավոր է, որ այս հարցը քննարկվի Պուտինի ու Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ռազմական մասնագետները, հնարավոր է, մեկնեն Սիրիա՝ առաքելություն իրականացնելու։ Այս մասին տեղեկացրին Sputnik Արմենիայի աղբյուրները։

Մասնագետների կազմում լինելու են սակրավորներ, ռազմական բժիշկներ ու կապի մասնագետներ։ Նրանք աշխատելու են ռուսական զորախմբում։

Հայկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել սեպտեմբերին։

Հանդիպման ժամանակ պետք է քննարկվի երկու երկրների համագործակցության ծրագիրը, այդ թվում նաև ռուսական ռազմական առաքելության շրջանակում համատեղ աշխատանքը։