Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ ամփոփելով ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, կարծիքներ ենք փոխանակել միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ, բնականաբար անդրադարձել ենք ղարաբաղյան խնդրին։ Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ռուսաստանը շարունակելու է ամեն կերպ աջակցել այդ հակամարտության խաղաղ լուծմանը», — ասել է Պուտինը։

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բելգիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։