Վանեցյանն ընդունել է Վրաստանի դեսպանին. ինչի՞ մասին են խոսել նրանք

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Վանեցյանն անդրադարձել է երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը և նշել, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:

Глава СНБ Артур Ванецян встретился с чрезвычайным и полномочным послом Грузии в Армении Георгием Саганелидзе (1 сентября 2018). Еревaн

Դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձել է արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ ևս շեշտել է, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի: