Հայ ոստիկանները հայտնաբերեցին ԱՄՆ–ում սպանության համար հետախուզվող տղամարդուն. տեսանյութ

Տղամարդուն հայտնաբերել են Երևանի սրճարաններից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հակոբյանը ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: