ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` անձրև կտեղա Շիրակում, Լոռիում, Տավուշում։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության:
Սեպտեմբերի 2-ից 5-ը տեղումներ չեն լինի:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աշնան առաջին օրը մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։