Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ 2 հազար կրակոց է արձակել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե վերջին շաբաթվա ընթացքում ինչ է կատարվել արցախա–ադրբեջանական շփման գծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: