ՌԱԴԻՈ

Բախշյան. «Ես մի քիչ համաձայն չեմ նախարարի հետ»

Երևանի Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է դպրոցականների համազգեստի մասին։
Sputnik
Անահիտ Բախշյան

Ազատ հագուստն ընդհանրապես շատ կարևոր բաղադրիչ է մարդու համար։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Բախշյանը։

«Նախարարի հայտարարությունից ելնելով` ես հարցնում եմ` ինչո՞ւ եք դուք որոշակի հագուկապով ներկայանում հասարակությանը, ինչո՞ւ դուք ազատ չեք հագնվում։ Անգամ շոգին ստիպված եք փողկապ կապել, կոստյում հագնել։ Որովհետև դա կարգապահություն է։ Հետևաբար ես չեմ ասում` պետք է պարտադրել ինչ-որ մի բան, բայց կրթությունը հագուստի միջոցով ներկայանալը դպրոցը պիտի կազմակերպի, և դա պետք է արվի ծնողի միջոցով»,- ասաց նա։

Բախշյանի խոսքով` դպրոցականներին համազգեստ պարտադրել չի կարելի, բայց պետք է ծնողի հետ աշխատել` հասկանալու համար համազգեստ հագնել-չհագնելու խնդիրը։

«Ես մի քիչ համաձայն չեմ նախարարի հետ, երբ ասում է, որ ազատ հագուստը կարգապահության հետ կապ չունի»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ երեխան պետք է հասարակ ու հարմար հագուստով գնա դպրոց, և որևէ մեկը չի կարող դպրոցական երեխային սև ու սպիտակ հագուստ պարտադրել։