Ադրբեջանցիները որոշել էին քայլերթով հատել Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը»,- Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է նա:

Ըստ Հասրաթյանի` հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում: