Երևան է գալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն

Հայաստանը պատրաստվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիկայում Երևան կայցելի։

Փաշինյանը հակամարտությունների լուծման ունիվերսալ բանաձև է գտել

Ինչպես հայտնում է «Պիրվելի արխի» (Առաջն ալիք) վրացական հեռուստաընկերությանը՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Երևանում վրաց լրագրողների հետ զրույցում։ Այս մասին հայտնում է։

«Խոսել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել պաշտոնը ստանձնելու  առթիվ։ Վերջին մանրուքներն ենք պարզում։ Դրանից հետո Բախտաձեն պաշտոնական այցով մեզ մոտ կգա», – ասել է  Փաշինյանը։

Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` այցը կարող է կայանալ հոկտեմբերի սկզբին։

Հիշեցնենք Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեն ստանձնել է պաշտոնը հունիսի 20–ին, այն բանից հետո, երբ հունիսի 13–ին նրան նախորդող Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։

Վերջին անգամ Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստան էր այցելել 2018 թվականի մարտի 2–ին։ Մայիսի 30-31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակություն պաշտոնական այցով Վրաստանում էր։