Թերեզա Մեյի պարը զվարճացրել է մարդկանց. տեսանյութ

Բրիտանիայի վարչապետին երևի ոգեշնչել է իր վերջին պարի «հաջողությունը», և նա որոշել է նորից պարել։
Sputnik

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերթական անգամ ցնցել է իր արտասովոր պարով։

Մեյի և հարավաֆրիկյան սկաուտների պարի տեսանյութն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել։

Համացանցի օգտատերերը կատակել են. «Ողջույն, ծառ։ Եթե որպես աքսիոմ ընդունենք, որ մարդն իր բոլոր դրսևորումներում նույնն է, ապա ինչպես պարում է, այնպես էլ կառավարում», «Եվրամիությունը փոխել են կենդանաբանական այգով», «Ձկնկուլի է նման, ծանրաշարժ», «Կոտրած խոտհնձիչի պար է»։

Թերեզա Մեյը Հարավաֆրիկյան Հանրապետություն է մեկնել պաշտոնական այցով։ Քեյփթաունում նա այցելել է մի դպրոց, որտեղ աշակերտները երգել են ու պարել։ Բրիտանիայի վարչապետը որոշել էր ընկերակցել երեխաներին։