ԵՐԵՎԱՆ, 31 օգոտսոսի — Sputnik. Ռուսաստանը պահանջում է ԱՄՆ–ից դադարեցնել անձնական տեղեկատվության ապօրինի տարածում ու պատժել տվյալների արտահոսքի մեղավորներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Օրերս BuzzFeed առցանց–հարթակը ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանատան ու ռուս դիվանագետների բանկային գործողությունների մասին տվյալներ էր հրապարակել։
«ԱՄՆ–ի իշխանությունները կրկին ցուցադրեցին, որ ընդհանրապես ընդունակ չեն իրենց երկրում օտար երկրների ներկայացուցչությունների համար նորմալ աշխատանք ապահովել։ Ցավոք, 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտումն արդեն համակարգային է դարձել։ Պահանջում ենք ԱՄՆ–ից դադարեցնել սեփական օրենսդրությունն ու միջազգային պարտավորությունները խախատելը, կանխել ապօրինի տարածումն անձնական տեղեկատվության, որն առնչվում է Ռուսաստանի Դաշնության ու քաղաքացիների շահերին», – ասել է Զախարովան։
Նա նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, այդ թվում` պաշտոնյաներին։