ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասին չի խոսել։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին։
«Ոչ»,- ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե Պուտինի հետ զրույցի ընթացքում շոշափվե՞լ է արդյոք Հայաստանում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցը։
Պեսկովն ավելացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը տարիներ ի վեր լավ հարաբերություններ ունեն։
«Գիտեք, որ և՛ Պուտինը, և՛ Քոչարյանը տարիներ շարունակ պահպանել են լավ հարաբերությունները, որոնք չեն ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության ազդեցության»,- ասել է նա լրագրողներին։
Նշենք, որ Պուտինն այսօր զանգել է Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։