Ի՞նչն է պետք բացառել Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում. Փաշինյանի տեսակետը

Հայ ու վրացի ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ Վրաստանի ու Հայաստանի հարաբերություններում չասված ու բացասական բաներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանը Վրաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի ու աշխարհաքաղաքական գործոնները չպետք է ազդեն հայ–վրացական հարաբերությունների վրա։

Փաշինյանը հակամարտությունների լուծման ունիվերսալ բանաձև է գտել

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Երևանում վրաց լրագրողների հետ զրույցում։

«Պիրվելի արխի» (Առաջն ալիք) վրացական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ առաջատար վրացական հեռուստաընկերությունների լրագրողները, որոնք Հայաստանում են մամուլի շրջագայության շրջանակում, այսօր հանդիպել են Փաշինյանի հետ։

«Իմ վրաստանյան այցը Սամցխե—Ջավախք շատ ջերմ էր։ Ես դեռ ընդդիմություն լինելու ժամանակներից ասում էի, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ պետք է յուրահատուկ լինեն ու մենք պետք է աշխատենք դրանք պահպանել՝ անկախ աշխարհաքաղաքական ազդեցությունից», – ասել է Փաշինյանը։

Երևան է գալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն

Նա նշել է, որ դա նրա առաջին արտասահմանյան այցն էր, ու վարչապետն այն հաջողված է համարում։ Փաշինյանը հույս ունի, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի առաջիկա այցը երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի։

Նա ընդգծել է, որ Սամցխե–Ջավախքում բազում հայեր են ապրում, ու նրա հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանն ու Հայաստանն ընկերներ ու հարևաններ են։

«Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ու ոչ մի բան չպետք է մռայլի մեր հարաբերությունները։ Վրացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի հանդեպ Հայաստանի գործողությունների մեջ չասված ու բացասական բաներ չկան։ Դրանում պետք է համոզված լինի նաև հայ ժողովուրդը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության  առաջին պաշտոնական վրաստանյան այցը եղել է այս տարվա մայիսի 30-31–ին։