Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. Հովհաննիսյան

ՆԱՏՕ–ի զորավարժություններն անցկացվելու են Վրաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանը չի մասնակցելու Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ առայժմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել չի կարող:

Արդեն հայտնի է, որ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Թուրքիայի, Չեխիայի և էստոնիայի զինվորականները։

Զորավարժությունները կանցկացվեն Սենակի քաղաքում սեպտեմբերի 1-11-ը։