Ես օրը մեջ հիվանդանոց եմ գնում. Կիկիաբիձեն պատասխանել է հիվանդանոց տեղափոխվելու լուրերին

Հանրահայտ արտիստն արդեն հինգ տարի շարունակ պարբերաբար այցելում է բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հերքել է հիվանդանոց տեղափոխվելու լուրերը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Նա նաև նշել է, որ արդեն հինգ տարի շարունակ օրը մեջ գնում է հիվանդանոց դիալիզ ստանալու համար։

«Հիմա ես հիվանդանոցում եմ, երկու ժամից տանը կլինեմ»,- ասել է Կիկաբիձեն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե արտիստը հիվանդանոց է տեղափոխվել։ Հարցին, թե նա կգնա՞ Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը, Կիկաբիձեն պատասխանել է ` ինձ ոչ ոք չի հրավիրել։

Վախթանգ Կիկաբիձեն վրացի դերասան է, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր։ Խաղացել է մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունի «Միմինոն»։