Ո՞ւմ կհասնի Սևանից բաց թողնված լրացուցիչ ջուրը. նախարարի պատասխանը

Ջրի վիճակը երանելի չէ, կառավարության առջև նաև ջրամբարաշինության խնդիր է դրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 oգոստոսի — Sputnik. Ոռոգման ոլորտում խնդիրները ջրի պես առատ են, բայց ջուրն էլ արդեն առաջվա պես առատ չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման համեմատություն արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը` ներկայացնելով ոռոգման համակարգում առկա խնդիրները։

Նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության առջև նաև ջրամբարաշինության խնդիր է դրված, քանի որ Հայաստանում տարեկան 7-8 մլրդ խմ մակերևութային ջրերից ամբարվում է ընդամենը 2 միլիարդը։ Կորուստները 40 տոկոսից շատ են։

Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ վերցրած ջրին, Արթուր Խաչատրյանի խոսքով, այն հիմնականում բաժին է հասնելու Կոտայքի մարզի գյուղերին։

«Ջրի վիճակը երանելի չէ»,- ամփոփեց նախարարը։

Ի դեպ, Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները, որոնք ոռոգման ջրի խնդիր ունեն, այսօր առավոտից փակել են Արմավիր-Երևան մայրուղին և հանդիպում են պահանջում գյուղատնտեսության կամ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ։