Վլադիմիր Պուտինը զանգել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահն ու ՀՀ երկրորդ նախագահը հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Ռոբերտ Քոչարյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ. տեսանյութ