Պռոշյանի կոնյակի գործարանի մոտի հրդեհը մեկուսացվել է

Հրշեջները փորձում են մարել կրակը։ Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ հրդեհը 22.45 մեկուսացվել է