ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Աշխարհի բազում կանանց համար ավելորդ քաշը մեծ գլխացավ է, սակայն աշխարհի ամենամարմնեղ մոդել Տեսս Հոլիդեյը (Tess Holliday) կարող է ապացուցել, որ 130 կիլոգրամը շատ լավ է ու նորաձև։ Աղջիկը հայտնվել է Cosmopolitan ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին ու իր անմիջականությամբ գրավում է հազարավոր մարդկանց սրտերը։
Նշենք, որ Հոլիդեյը նկարահանվել է կանաչ ատլասե լողազգեստով ու ընթերցողներին օդային համբույր է ուղարկում։
Հետաքրքիր է, որ նա բազում դաջվածքներ ունի։Նրա հետ հարցազրույցը հրապարակվելու է հոկտեմբերի համարում, իսկ դրա հատվածները հրապարակվել են կայքում։
«Այս մոդելը չի համապատասխանում գեղեցկության նեղ (ուղիղ և անուղղակի իմաստներով) չափանիշներին, սակայն նա օրինակելի մոդել է», – նշվում է հոդվածում։
Նշենք, 32–ամյա Հոլիդեյը սեռական ոտնձգությունների դեմ հայտնի #MeToo ակցիայի մասնակից է դարձել։ Նա նորաձևության աշխարհի ամենածանրակշիռ մոդելներից է, Տեսսը 130 կիլոգրամ է կշռում։ Երեք տարի առաջ նա Milk Model Management հեղինակավոր մեդոլային գործակալության հետ պայմանագիր է կնքել։