Արմեն Բադալյան. «Վարչապետը ում որ առաջարկի, նա էլ, ելներով որոշ գործոններից, ընտրվելու է քաղաքապետ»
© Sputnik
Վարչապետն այս պահին ում որ առաջարկի, նա էլ, բնականաբար, ելնելով մի որոշ գործոններից, ընտրվելու է Երևանի քաղաքապետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Լուսավոր Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները լավագույն դեպքում կարող են հավակնել 2-րդ տեղին՝ մրցակցելով ԲՀԿ-ի հետ»,-ասաց Բադալյանը:
Նա հիշեցրեց՝ որ ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ-ն, որը, ըստ քաղտեխնոլոգի, ավելի քիչ հեղինակություն ունի և այլ կուսակցություններ, որոնց վարկանիշը Բադալյանը գնահատում է «զրոյին մոտ»: