Սարսափելի «անակնկալ» Թուրքիա այցելող զբոսաշրջիկների համար

Թուրքիայի Կարս գավառում` Արևմտյան Հայաստանի պատմական տարածքում, անոմալ եղանակ է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի Կարս գավառում (Արևմտյան Հայաստանի պատմական տարածք) զբոսաշրջային ամենաթեժ սեզոնին ձյուն է տեղացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Merkez TV–ին։

Նշվում է, որ ձյան հետևանքով մի քանի ժամվա ընթացքում փակվել են պահանջարկ վայելող զբոսավայրեր տանող մայրուղիները։ Օդերևութաբանների տվյալներով` ջերմաստիճանը տարածաշրջանում մի քանի ժամվա ընթացքում իջել է մինչև +7 աստիճան։

Անոմալ տեղումների պատճառը ամպրոպաբեր ամպերն էին, որոնք անցել են տարածաշրջանի վրայով։