Ստեպանենկոն որոշել է Պետրոսյանից հետ վերցնել գրքերը

Ելենա Ստեպանենկոն ուզում է հետ վերցնել անցյած դարի սկզբին հրատարակված հազվագյուտ գրքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայտնի հումորիստ Ելենա Ստեպանենկոն ամուսնուց` Եվգենի Պետրոսյանից պահանջել է օկուլտիզմի թեմայով հինգ հին գրքերը տալ իրեն։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Նշվում է, որ նման պահանջ է ներկայացվել համատեղ ունեցվածքը կիսելու և ամուսնալուծության մասին դատավարության շրջանակում։

Պետրոսյանին ամուսնալուծությունից հետ էր պահում Ջունայի խորհուրդը. ի՞նչ էր գուշակել նա

Մասնավորապես, Ստեպանենկոն պահանջել է XX  դարի սկզբին լույս տեսած «Ավետարանը սպիրիտիզմի բացատրությամբ», «Օկուլտիզմ և հեշտասիրություն», «Հիպնոտիզմ։ Նրա տեսական հիմունքներն ու պրակտիկ կիրառումը», «Սնահավատության և կախարդանքի պատմություն» և «Հմայություն։ Հմայության բանաձևերի ծագումնաբանության և զարգացման հետազոտությունների փորձը» գրքերը։

Ավելի վաղ Պետրոսյանի փաստաբանը հայտնել էր սև մոգության մասին, որը կիրառվել է նրա պաշտպանյալի նկատմամբ։ Նա պատմել էր, որ Եվգենի Պետրոսյանի մահճակալի տակ ասեղներով խոցված վուդուի արձանիկ է հայտնաբերվել։ Այնուհետև փաստաբանը հռետորական հարց է տվել. ո՞վ կարող էր նման բան անել, եթե ոչ նրա կինը։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։